Արգենտինան ԱԱ-2026-ից առաջ երկու ընկերական հանդիպում 📸
Արգենտինայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության մեկնարկից առաջ երկու ընկերական հանդիպում կանցկացնի, հաստարում է «ալբիսելեստեի» մամուլի ծառայությունը։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հունիսի 6-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քոլեջ Սթեյշն համալսարանական քաղաքում կհանդիպի Հոնդուրասի հավաքականին։
Հունիսի 9-ին էլ աշխարհի գործող չեմպիոնն Ալաբամա նահանգի Օբերն քաղաքում կմրցի Իսլանեիայի ազգային հավաքականի դեմ։
«Ալբիսելեստեն» Մունդիալ-2026-ի J խմբում է ընդգրկված ու կմրցի Ավստրիայի, Ալժիրի և Հորդանանի հավաքականների դեմ։
Աշխարհի 2026թ. առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 16-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml