Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները թթվածնի սարք են օգտագործում` Բոլիվիայի կլիմային հարմարվելու համար
ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 2-րդ տուրում Արգենտինայի հավաքականը Լա Պասում հյուրընկալվելիս կմրցի Բոլիվիայի ընտրանու դեմ։
El Ciudadano-ն հայտնում է, որ «ալբիսելեստեի» ֆուտբոլիստները հանդիպումից առաջ թթվածնի սարք են օգտագործում` Բոլիվիայի կլիմային հարմարվելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` Լա Պաս ժամանելուց հետո արգենտինացի միշարք ֆուտբոլիստներ հյուրանոց տանող ճանապարհին դեմքին թթվածնի սարք են պահել։
TyC Sports-ն էլ տեղեկացնում է, որ Արգենտինայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ ունեն նման սարք։
Նշենք, որ Լա Պասը գտնվում է ծովի մակերևույթից 3650 մ բարձրության վրա և աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքն է, ինչի հետևանքով էլ բազմաթիվ ֆուտբոլիստներ այնտեղ շնչառական խնդիրների են բախվում։
Հավելենք, որ Բոլիվիա – Արգենտինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բոլիվիայի հավաքական, Մունդիալ-2026