Աղբյուր․ «Արարատ-Արմենիան շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա»
Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, 68-ամյա ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին շուտով կդառնա «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ։
Ինչպես գիտեք, վերջերս երևանյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ արեց Դավիդ Կապմանյային, ինչպից նրան ժամանակավորապես փոխարինեց Արմեն Ադամյանը։
«Արարատ-Արմենիան» VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղից հետո վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արարատին» զիջելով 3 միավոր։
Հավելենք, որ Անատոլի Բայդաչնիի վերջին աշխատավայրը եղել է «Ռոստովը», որը նա գլխավորել է 2012 թվականի ապրիլից մինչև հունիս։
Բայդաչնին ժամանակին գլխավորել է նաև Բելառուսի հավաքականը (2003-2005թթ․)։ Բեռալուսները Բայդաչնիի գլխավորությամբ ընդհանուր առմամբ անցկացրել են 19 հանդիպում, տարել են, 9 հաղթանակ, կրել են 8 պարտություն, իսկ ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի՝ գոլերի 30։26 հարաբերակցությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Անատոլի Բայդաչնի, Արարատ-Արմենիա, Արմեն Ադամյան, Բելառուսի հավաքական, Դավիդ Կամպանիա, Ռոստով