Արաուխոն վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կայացած «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» (2:1) խաղում «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ուրուգվայցի ֆուտբոլիստը մարտի 20-ին բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Արաուխոն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։
Ըստ AS-ի տեղեկությունների` 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։
Արաուխոն բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները, որոնց շրջանակում «չարուան» մրցելու է Ճապոնիայի և Հարավային Կորեայի դեմ։
Այդուհանդերձ, սպասվում է, որ Արաուխոն կհասցնի վերականգնվել և մասնակցել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը, որի շրջանակում «բլաուգրանան» կրկին մրցելու է «Ռեալի» դեմ (խմբ.` «Բարսելոնան» առաջին խաղում հաղթել է 1:0 հաշվով)։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, ընկերական-հանդիպումներ, Լա-լիգա, Ուրուգվայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Արաուխո