Ատլետիկոն ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնությանը🎥
Իսպանական Լա լիգայի 36-րդ շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզդաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Հսանդիպման առաջին կեսում մադրիդյան ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում Դիեգո Սիմեոնեի սաները նախքան ընդմիջման գնալու գնդակի առավելություն ստացան․ 16-րդ ու 28-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Յանիկ Ֆեարեյրա Կարասկոն ու Անխել Կոռեան։
Առաջին խաղակեսում բասկյան ակումբը նույնպես գոլային պահ ունեցավ, սակայն «Սոսիեդադի» գոլահար Ալեքսանդր Իսակի հարվածից հետո Յան Օբլակը փրկեց իր թիմին։
Երկրորդ կեսում «հնդկացիները» նախաձեռնությունը զիջել էին մրցակցին․ Իմանոլ Ալգուասիլի սաները մի քանի գոլային պահ ունեցան, սակայն միայն 83-րդ րոպեին կարողացան մեկ գնդակ հետ բերել․ գոլի հեղինակ դարձավ Իգոր Սուբելիան։
Հյուրերն ավելին անել չկարողացան, իսկ «Ատլետիկոն» հաղթեց 2։1 հաշվով։
Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակեց 80 միաավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ շարւնակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով արդեն 4 միավոր։
3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալի» անվան դիմաց կա 75 միավոր, որը, սակայն, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը․ «արքայական» ակումբը մայիսի 14-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերից սկսած, հյուրընկալվելիս կմրցի «Գրանադայի» դեմ։
«Ռեալ Սոսիեդադն» էլ մնաց 56 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո-Սիմեոնե, Իգոր Սուբելդիա, Իմանոլ Ալգուասիլ, Լա-լիգա, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ