Ատլետիկոն վերջնականապես ի ցույց է դնում Բարսայի խնդիրները🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Առաջին խաղակեսը հիմնականում ընթանում էր մարտավարական պայքարում։ Կողմերը փորձում են դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհներ փնտրել, սակայն չէր ստացվում։ Երբ թվում էր՝ թիմերը 0։0 հաշվի պայմաններում կգնան ընդմիջման, «հնդկացիները» նետվեցին կտրուկ հակագրոհի և 45+3-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ աչքի ընկավ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ով օգտվեց կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի սխալից։
Երկրորդ խաղակեսի մեծ մասում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերահսկում էին խաղի ընթացը, իսկ Դիեգո Սիմեոնեի սաները պաշտպանվում էին անձնուրաց և թույլ չտվեցին մրցակցին ամբողջ խաղակեսի ընթացքում որևէ լուրջ գոլային պահ ստեղծել Յան Օբլակի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Այսպիսով, «Ատլետիկոն» հաղթեց 1։0 հաշվով և Լա լիգայի շրջանակում տարավ իր 5-րդ անընդմեջ հաղթանակը։ Մադրիդյան ակումբը վաստակեց 20 միավոր և հավասարվեց առաջին հորիզոնականում ընթացող «Ռեալ Սոսիեդադին»։ «Բարսելոնան» 11 միավորով 10-րդն է։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Յանիկ Ֆերեյրա Կարասկո