Ատլետիկոն Մալյորկայի դեմ հանդիպմանը խաղալու է հատուկ ռետրո մարզահագուստով📸
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդն» ապրիլի 26-ին «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցելու է «Մալյորկայի» դեմ։
Այդ օրն ակումբը նշելու է հիմնադրման 120-րդ տարեդարձը և հանդիպմանը մասնակցելու է հատուկ ռետրո մարզահագուստով։
«Հնդկացիները» դաշտ դուրս կգան կապույտ և սպիտակ մարզահագուստով, որի վրա կլինի ակումբի պատմության առաջին տարբերանշանը։
Նշվում է, որ մադրիդյան ակումն առաջին քայլերը կատարել է հենց այդ գույների մարզահագուստով։
Հավելենք, որ «Ատլետիկո Մադրիդը» հիմնադրվել է 1903 թ. ապրիլի 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am






