Ատլետիկոն ձախողվեց` պարտվելով Լա լիգայի ակնհայտ հետնապահին🎥
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։
Հանդիպումը բավական անսպաաելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին «Ալավեսի» ֆուտբոլսիտները Վիկտոր Լագուարդիայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո «հնդկացիները» տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալն ունեին տարածքային լուրջ առավելություն (71%), սակայն նրանց խաղում առանձնապես չկար սրություն։
Ամեն դեպքում, կոմղերն ընդմիջման գնացին բասկյան ակումբի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Դիեգո Սիմեոնեի սաները շարունակուն էին ունենալ առավելություն և ավելի ակտիվ էին ու վտանգավոր, սակայն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին չէր հերիքում դիպուկությունը, ովքեր ամեն անգամ վրիպում էին նպաստավոր դիրքերից։
Ի վերջո, «Ալավեսը» պահպանեց ձեռք բերած նվազագույն առավելությունը և բավական անսպասելի հաղթանակ տոնեց «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ։
Բասկյան ակումբն ընդհատեց Լա լիգայի մեկնարկային 6 խաղերում կրած պարտությունների անհաջող շարքը, տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 3 միավոր և բարձրացավ 19-րդ հորիզոնական։
«Ատլետիկոն» մնաց 14 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա