Ատլետիկոն լուրջ կորուստով է մոտենում Ինտերի դեմ խաղին
«Ատլետիկո Մադրիդի» կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է «հնդկացիների» պաշտոնական կայքը, 31-ամյա ֆուտբոլիստն աջ ծնկի վնասվածք է ստացել։
Մորատան այդ վնասվածքն ստացել է իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Սևիլիայի» դեմ կայացած արտագնա խաղում (0:1) անդալուսական ակումբի կիսապաշտպան Բուբակարի Սումարիի հետ բախման հետևանքով։
As-ը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը բաց կթողնի մադրիդյան ակումբի հաջորդ երեք հանդիպումները։
Այսպիսով, Մորատան իր թիմին չի կարող օգնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ինտերի» դեն կայանալիք խաղում։
Հավելենք, որ «Ինտեր» – «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է փետրվարի 20-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Ավելացնենք, որ Ալվարո Մորատան 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, Ինտեր, Չեմպիոնների-լիգա