«Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ դիմակայություններում կրկնել է ՊՍԺ-ի ցուցանիշը 📸
«Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ դիմակայություններում կրկնել է ՊՍԺ-ի ցուցանիշը 📸
15/04/2026 - 10:56

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնային» պայքարից դուրս թողնելուց հետո Մադրիդի «Ատելտիկոն» կատալոնական գրանդի դեմ դիմակայություններում կրկնել է «Պարի Սեն-Ժերմենի» տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Opta-ն։

«Ռոխիբլանկոսը» Չեմպիոնների լիգայում «Բլաուգրանային» պայքարից դուրս է թողել երրորդ անգամ։ Նման ցուցանիշ ունի միայն ՊՍԺ-ն։ Այդ ակումբները «ականջավոր գավաթի» համար մղվող պայքարում կատալոնական գրանդին ամենաշատն են հաղթել ընդհանուր դիմակայությունում։

Մադրիդյան գրանդն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «Բարսելոնային» պայքարից դուրս է թողել նաև 2014 ու 16 թվականներին։ Նախորդ դեպքերը նույնպես եղել էին քառորդ եզրափակիչում։

Փարիզյան գրանդը «կապտանռնագույններին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում պայքարից դուրս է թողել 1995, 2021 և 2024 թվականներին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ատլետիկոն» «Բարսելոնային» հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 9 տարի անց դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026