Ատլետիկոյի նվազագույն հաշվով հաղթանակը, Շախտյորի և Դինամոյի գոլառատ ոչ-ոքին ?
Այսօր մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրը։ Արդեն ավարտվել է 2 հանդիպում։
D խմբի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» դժվարին հաղթանակ տարավ «Բայերի» նկատմամբ։
Հանդիպման միակ գնդակը 78-րդ րոպեին հեղինակեց փոխարինման մտած Ալվարո Մորատան։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 7 միավոր և վստահորեն գլխավորում է խումբը, իսկ «Բայերը» վաստակած միավորներ դեռևս չունի։
C խմբի շրջանակներում էլ Դոնեցկի «Շախտյորը» Խարկովում ընդունել էր Զագրեբի «Դինամոյին»։ Խաղն անցավ բավականին լարված պայքարում և ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեց Եվգենի Կոնոպլյանկան՝ 16-րդ րոպեին եզրափակելով Մարլոսի փոխանցումը։ Այնուհետև երկու անգամ աչքի ընկան «Դինամոյի» խաղացողները․ աչքի ընկան Դանի Օլմոն և Միսլավ Օրշիչը՝ 25 և60-րդ րոպեներին համապատասխանաբար։
75-րդ րոպեին «Շախտյորի» համար 1 միավոր բերեց Դոդոյի գնդակը։
Այս ոչ-ոքիից հետո երկու թիմերն էլ վաստակեցին 4-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները․ ավելի լավ փխած և բաց թողած գոլերի հարաբերակցությամբ «Դինամոն» 2-րդ հորիզոնականում է։
# Ատլետիկո Մադրիդ, Բայեր Լևերկուզեն, Դինամո Զագրեբ, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա