Ատլետիկոն ամրապնդվում է առաջին հորիզոնականում 🎥
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում եվրագոտու համար պայքարող «Գրանադան» սեփական հարկի տակ ընդունեց ընթացին առաջնության միանձնյա առաջատար «Ատլետիկոյին» ։
Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց հյուրերի տարածքային և խաղային առավելությամբ։ Գրանադան գրեթե ոչինչ չկարողացավ անել՝ մրցակցի դարպասին չկատարելով և ոչ մի հարված, իսկ «մատրասայինների» երկու դիպուկ հարվածներն, այնուամենայնիվ, գոլի չվերածվեցին։
Կողմերն ընդմիջման գնացին գոլազուրկ 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ Դիեգո Սիմեոնեյի սաների առավելությամբ․, սական ի տարբերություն առաջին կեսի՝ ակտիվացել էին նաև տանտերերը։
Հանդիպման 63-րդ րոպեին Կոկեի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց «հնդկացիների» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն՝ թեքելով հաղթանակի նժարը հյուրերի կողմը։
Ընդունած գոլից հետո Դիեգո Մարտինեսի սաները շատ արագ կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ 66-րդ րոպեին Յանգել Էրերայի հարվածից հետո գնդակը, անդրադառնալով պաշտպամմերից մեկից, հայտնվում է Յան Օբլակի պաշտպանած դարպասում։
Մադրիդյան ակումբի տղաները մտադիր չէին համակերպվել իրադարձությունների նման զարգացման հետ և 75-րդ րոպեին կրկին հաշվի մեջ առաջ են անցնում։ Այս անգամ արդեն Լյորնտեն ինքն է գոլային փոխանցման հեղինակ դառնում, իսկ գոլն իր ակտիվում գրանցում է արգենտինացի կիսապաշտպան Անխել Կոռեան՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 1։2։
Այս հաղթանակից հետո Լա լիգայի միանձնա առաջատար «Ատլետիկոն» իր միավորների քանակը հասցնում է 54-ի և այս պահի դրությամբ արդեն 8 միավորով գերազանցում է 2-րդ հորիզոնականում ընթացող «Ռեալին» և դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել վերջինից։
Գրանադան իր ակտիվում ունի 30 միավոր և այս պահի դրությամբ 8-րդ հորիզոնականում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Գրանադա, Դիեգո-Սիմեոնե, Լա լիգա, Մարկոս Լյորենտե, Յան Օբլակ, Յանգել Էրերա