Ատալանտա – Վիլյառեալ հանդիպումը հետաձգվել է

Ատալանտա – Վիլյառեալ հանդիպումը հետաձգվել է

09/12/2021 - 01:17

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ պետք է մրցեր «Վիլյառեալի» դեմ։

Այդուհանդերձ, Բերգամոյում առատ ձյուն է տեղում, ինչի հետևանքով «Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտի խոտածածկը սառչել է։

Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը նախ որոշեց խաղը հետաձգել 20 րոպեով, ապա` մեկ օրով։

Այսպիսով, այս հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին։

Նշենք, որ «Վիլյառեալը», 7 միավորով, F խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ատալանտան», 6 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022