Ատալանտան ձեռքից բաց է թողնում 3-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը 🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում 10-րդ տուրից հետաձգված խաղում «Ատալանտան» արտագնա հանդիպում անցկացրեց «Ուդինեզիեի» դեմ։ Կողմերը խաղաղ ելքով (1:1) դաշինք կնքեցին, իսկ «Ատալանտան» ձեռքից բաց թողեց 3-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը։
Կարելի է ասել, որ խաղը սկսվեց 1։0 հաշվով, քանի որ տանտերերն արդեն առաջին րոպեին առաջ անցան հաշվի մեջ՝ 1։0։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան։
Միայն խաղեկեսի ավարտին՝ 44-րդ րոպեին, Ջանպիերո Գասպերինիի սաները, Լուիս Մուրիելի խփած գոլի շնորհիվ, վերականգնեցին հաշվի վասարակշռությունը։
Երկրորդ խաղակեսում կողմերը չկարողացան դարպասի գրավում արձանագրել։
Այս ոչ-ոքիից հետո «Ատալանտան» ձեռքից բաց թողեց երրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը։ Ակումբն այս պահին Ա սերիայի 6-րդ հորիզոնականում է՝ վաստակած 33 միավորով և ընդամենը մեկ միավոր է զիջում լավագույն եռյակը եզրափակող «Նապոլիին»։
«Ուդինեզեն» էլ 17 միավորով 15-րդն է։
# Ա Սերիա, Ատալանտա, Լուիս Մուրիել, Ուդինեզե, Ջանպիերո Գասպերինի, Ռոբերտո Պերեյրա