Ատալանտան խոշոր հաշվով հաղթեց Վենեցիային` էականորեն  մոտենալով առաջատարներին🎥

Ատալանտան խոշոր հաշվով հաղթեց Վենեցիային` էականորեն մոտենալով առաջատարներին🎥

30/11/2021 - 23:53

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 15-րդ տուրը. «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Վենեցիայի» դեմ։

Ջանպիերո Գասպերինիի թիմը որևէ շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Մարիո Պաշալիչը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գնդակ էլ իր անվան դիմաց գրանցեց Տյոն Կոմպեյներսը։

Այս հաղթանակից հետո Բերգամոն ներկայացնող ակումբը վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը` առաջատար «Նապոլիին» զիջելով 4 միավոր։

«Վենեցիան» մնաց 15 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022