Ատալանտայի հին գվարդիան շարունակում է առաջնորդել ակումբին` ապահովելով Սպեցիայի նկատմամբ հաղթանակը🎥
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Սպեցիայի» դեմ։
Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:2 հաշվով։
Բերգամասկների կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարտեն դե Ռոնը, Դավիդե Ձապակոստան ու Լուիս Մուրիելը։
Նշենք, որ Մուրիելն Ա սերիայի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր դեռևս 2022 թ. հոտեմբերի 9-ին` 9-րդ տուրում գրավելով «Ուդինեզեի» դարպասը։
«Սպեցիայի» գոլերը խփեցին Էմանուել Գիասին ու Մեհդի Բուրաբիան։
Այս հաղթանակից հետո Ջան Պիերո Գասպերինիի թիմը վաստակեց 58 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։
«Սպեցիան», 27 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Դավիդե Ձապակոստա, Էմանուել Գյասի, Լուիս Մուրիել, Մարտեն դե Ռոն, Մեհդի Բուրաբիա, Ջանպիերո Գասպերինի, Սպեցիա