Ավստրիայի հավաքականի մարզիչը հաստատել է, որ Բավարիան կապվել է իր հետ
Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ «Բավարիան» կապվել է իր հետ.
««Բավարիայից» կապվել են ինձ հետ, և ես այդ մասին հայտնել եմ Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիային։
Այժմ ես կենտրոնացած եմ միայն Ավստրիայի հավաքականի ու Եվրո-2024-ի վրա։
Եթե «Բավարիայից» առաջարկ ստանամ, ինքս ինձ կհարցնեմ` արդյո՞ք ցանկանում եմ տեղափոխվել այնտեղ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելին փոխարինելու հարցում բանակցություններ է վարել Ռանգնիկի հետ։ Այժմ Ռանգնիկը մյունխենյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է։
65-ամյա մասնագետը 2022 թ. հուլիսից գլխավորում է Ավստրիայի հավաքականը, որի ղեկին պատրաստվում է մասնակցել Եվրո-2024-ին։ Ավստրիացիները մրցաշարում ընդգրկված են D խմբում և մրցելու են Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Լեհաստանի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի հավաքական, Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Ռալֆ Ռանգնիկ, տրանսֆերներ