Ավստրիայի հավաքականը տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥
Ավստրիայի հավաքականը տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥
10/10/2025 - 13:36

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի H խմբի 6-րդ տուրում Ավստրիայի ազգային հավաքականը Վիեննայի «Էռնստ Հապել» ստադիոնում 10:0 հաշվով ջախջախել է Սան Մարինոյի թիմին։

Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի մեկնարկային կազմում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները, բացի դարպասապահ Պատրիկ Պենցից, արդյունավետ գործողություն են կատարել։

Ավստրիացիներից պոկեր է գրանցել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի խաղընկեր Մարկո Առնաուտովիչը, Շտեֆան Պոշը դուբլ է ձևակերպել, իսկ Ռոմանո Շիդը, Միխայել Գրեգորիչը, Կոնրադ Լայմերը և Նիկոլաուս Վուրմբրանդն աչքի են ընկել մեկական անգամ։

Տանտերերի մեկնարկային կազմում ընդգրկված խաղացողներից Մարսել Զաբիթցերը կատարել է երկու, իսկ Կևին Դանսոն, Դավիդ Ալաբան, Ալեքսանդր Պրասը, Նիկոլաս Զայվալդը` մեկական ասիստ։

Ավստրիայի ազգային հավաքականը տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1977թ. ապրիլի 30-ին` ԱԱ-1978-ի ընտրական մրցաշարի հերթական խաղում Մալթային հաղթելով 9:0 հաշվով։

Ի դեպ, Մարկո Առնաուտովիչն էլ պոկերի շնորհիվ խփած գոլերի քանակը հասցրել է 45-ի` դառնալով Ավստրիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։ Նա շրջանցել է Տոնի Պոլստերին, որն աչքի է ընկել 44 անգամ։

Ավստրիան 15 միավորով H խմբի առաջատարն է, Սան Մարինոն պարտվել է բոլոր 6 խաղերում և վերջինն է` 5-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025