«Աստծո վերջին նախազգուշացումը». Ռոնալդուի արձանը վանդալիզմի է ենթարկվել 🎥
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է երիտասարդ մի տղամարդ Պորտուգալիայի Ֆունշալ քաղաքում փորձել այրել Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։
Տղամարդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի թանգարանի առջև տեղադրված արձանի վրա դյուրավառ նյութ է լցրել, այնուհետև կրակայրիչով վառել այն։
Երիտասարդը գործողությունից հետո ռեփ ժանրի երգ է միացրել` սկսելով պարել։
Տեսանյութը սոցցանցերում հրապարակել է «zaino.tcc.filipe» անունով օգտատերը` կցելով հետևյալ կարճ գրությունը.
«Աստծո վերջին նախազգուշացումը»։
Correio da Manhã–ն գրում է, որ տեղի իրավապահ մարմինները կատարվածի առթիվ հետաքննություն են սկսել` փորձելով պարզել մեղավորի ինքնությունը։ Ոստիկանությունը հայտնել է, որ երիտասարդը Ֆունշալում նմանատիպ իրավախախտումներ նախկինում ևս կատարել է։
Ֆունշալը 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml