Վարպետ! Բարսեղյանը հերթական գոլն է խփել Աստանայի կազմում
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Աստանան» սեփական հարկի տակ մրցում է «Ակժայիկի» դեմ։
Հանդիպման 8-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել հայազգի վինգեր Տիգրան Բարսեղյանը՝ բացելով խաղի հաշիվը։
Բարսեղյանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում խփեց իր 2-րդ գոլը։
Հավելենք, որ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբի կազմում հանդիպմանը մասնակցում է նաև Վարազդատ Հարոյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am