Ասթոն Վիլան 41 տարի անց ՉԼ վերադարձը նշանավորեց խոշոր հաշվով հաղթանակով 
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում մրցեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյսի» դեմ։
Անգլիական ակումբն անչափ վստահ հանդիպում անցկացրեց և Յուրի Տիլեմանսի, Ջեյքոբ Ռեմզիի ու Ամադի Օնանայի գոլերի շնորհիվ մրցակցին հաղթեց 3:0 հաշվով։
Նշենք, որ բիրմինգհեմյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածում նախորդ հանդիպումն անցկացրել էր 1983 թվականին։
Այսպիսով, Ունայի Էմերիի գլխավորած ակումբը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում վաստակեց առաջին 3 միավորը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից