Ասթոն Վիլան 41 տարի անց նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ «Ասթոն Վիլան» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց 34-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմի»` «Մանչեսթեր Սիթիից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո։ «Ասթոն Վիլան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ 68 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն է։
«Վիլան» վերջին անգամ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցել է 41 տարի առաջ` 1982/83 մրցաշրջանում, երբ այն դեռ կոչվում էր Եվրոպական չեմպիոնների գավաթ։ Մրցաշարը Չեմպիոնների լիգա վերանվանվել է 1992 թվականից։
Նշենք, որ «Ասթոն Վիլան» 1982 թ. դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող` եզրափակիչում 1:0 հաշվով առավելության հասնելով «Բավարիայի» նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Եվրոպական չեմպիոնների գավաթ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ