«Ասթոն Վիլան» ռեկորդային գնով ձեռք է բերել ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկին 📸
«Ասթոն Վիլան» ռեկորդային գնով ձեռք է բերել ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկին 📸
21/07/2026 - 17:58

«Ասթոն Վիլան» ձեռք է բերել «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Յոհան Մանզամբիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տվյալներով` «Առյուծները» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գերմանական ակումբին վճարել են 60 միլիոն եվրո։

«Վիլան» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ամադու Օնանայի ռեկորդը։

Բելգիացի կիսապաշտպանի տրանսֆերը Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 2024թ. ամռանն «Էվերթոնից» գնել էր 59,3 միլիոն եվրոյով։

Մանզամբին «Ֆրայբուրգում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 58 խաղում խփել է 9 գոլ, կատարել 11 ասիստ։

Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս Շվեյցարիայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2026-ին` 4 խաղում դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026