«Ասթոն Վիլան» գոլառատ խաղում հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով ՉԼ Լիգայի փուլի ուղեգիր 🎥
«Ասթոն Վիլան» գոլառատ խաղում հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով ՉԼ Լիգայի փուլի ուղեգիր 🎥
16/05/2026 - 08:57

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրի մեկնարկային խաղում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում գոլառատ պայքարում 4:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։

Հանդիպման հերոս դարձավ բիրմինգհեմյան ակումբի հարձակվող Օլի Վոթկինսը` գրանցելով երկու գոլ ու մեկ ասիստ։ Ունայի Էմերիի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Մորգան Ռոջերսն ու Ջոն Մաքգինը։

Մերսիսայդյան գրանդից դուբլ գրանցեց թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկը։ Հյուրերից երկու արդյունավետ փոխանցում կատարեց Դոմինիկ Սոբոսլայը։

«Վիլան» 62 միավորով բարձրացավ 4-րդ տեղ` նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Գործող չեմպիոն «Լիվերպուլը» 59 միավորով 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026