ԱՊԼ -ում հանդես եկող ֆուտբոլիստը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով
Բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, տվյալ ֆուտբոլիստն ամուսնացած է, 31 տարեկան է և ձերբակալվել է Մանչեսթեր քաղաքում։ Հաղորդվում է, որ նա սեռական կապ է ունեցել անչափահասների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալությունից հետո ֆուտբոլիստն ազատ է արձակվել գրավի դիմաց։
Հատկանշական է, որ ֆուտբոլիստի անունը չի բարձրաձայնվում` էթիկայի կանոններից և անձի գաղտնիության պահպանման նորմերից ելնելով։
Լրագրողները գրում են նաև, որ ս/թ հուլիսի սկզբին իրավապահ մարմիններն արդեն խուզարկել են այդ անձի բնակարանը` փորձելով գտնել հանցագործության ապացույցներ։
Դրան զուգահեռ, «Էվերտոնը» հուլիսի 19-ին իր պաշտոնական կայքում հայտարարություն տարածեց, որ առաջին թիմի ֆուտբոլիստներից մեկին ազատել է մարզումներից` կապված ոստիկանության հետաքննության հետ։
«Իրիսների» մամուլի ծառայությունը նշել է նաև, պատրաստվում է օգնել իրավապահ մարմիններին բացահայտել գործը և, իրավական պատճառներով, գործի հետ կապված այլևս հայտարարություններ կամ ծանուցումներ չեն լինելու։
Հետաքրքիրն այն է, որ ԶԼՄ-ներն «Էվերտոնի»` այս գործի ներգրավվածության մասին որևէ ակնարկ չեն կատարում։
Մամուլը հայտնում է, որ տվյալ ֆուտբոլիտի գործակալը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ։
Վերջում նշենք, որ «Էվերտոնում» հանդես եղով ֆուտբոլիստներից 31 տարեկան են միայն Ֆաբիան Դելֆն ու Գիլֆի Սիգուրդսոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գիլֆի Սիգուրդսոն, Էվերտոն, Ֆաբիան-Դելֆ