ԱՊԼ-ն ու Լա լիգան կվերսկսվեն նույն օրը
Անգլիական Պրեմիեր լիգան և իսպանական Լա լիգան կվերսկսվեն հունիսի 12-ին։
Արդեն հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունիսի 1-ից թույլատրելու է առանց հանդիսականների ներկայության անցկացնել մարզական իրադարձություններ։ Պլանավորվում է, որ Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 12-ին՝ հուսալով, որ մինչ այդ կորոնավիրոսով վարակվածների թիվը երկրում կնվազի։ Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը՝ հղում կատարելով բրիտանական կառավարությանը մոտ աղբյուրներին։
Ինչ վերաբերում է Լա լիգային, ապա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը Movistar հեռուստաընկերության ուղիղ եթերում նշել է նույն ամսաթիվը, ինչ Պրեմիեր լիգան, այսինքն՝ հունիսի 12-ը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակից Եվրոպայում ամենաշատը տուժել են հենց Իսպանիան և Մեծ Բրիտանիան։ Իսպանիայում գրանցվել է 268 հազար վարակման դեպք, իսկ Բրիտանիայում՝ 223 հազար։
# ԱՊԼ, Լա-լիգա, Խավիեր Տեբաս, կորոնավիրուս