ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը ֆավորիտ է Մամարդաշվիլիին ձեռք բերելու հարցում
«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին, հնարավոր է, կարեիրան շարունակի «Լեսթերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «աղվեսները» վրացի դարպասապահի տրանսֆերի հարցում առաջ են անցել մրցակիցներից։
Այժմ հենց «Լեսթերն» է ֆավորիտ Մամարդաշվիլիին ձեռք բերելու հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա դարպասապահի գործակալ Լևան Սեթուրտիձեն օրեր առաջ եղել է Լոնդոնում և բանակցություններ վարել «կապույտների» ներկայացուցիչների հետ` փորձելով ավարտին հասցնել գործարքը։
Հավելենք, որ Գեորգի Մամարդաշվիլին «Վալենսիայի» կազմում հանդես է գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 52 խաղում դարպասը 16 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գեորգի Մամարդաշվիլի, Լա-լիգա, Լեսթեր, Վալենսիա, տրանսֆերներ