ԱՊԼ-ն ակումբների բոլոր ֆուտբոլիստներին ու մարզիչներին կպարտադրի պատվաստվել Covid-19-ի դեմ
Ինչպես տեղեկացնում է La Republicca-ն, անգլիական Պրեմիեր լիգան պարտաստվում է ակումբների բոլոր ֆուտբոլիստների ու մարզչական շտաբների համար պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելը։
Աղբյուրի փոխանցմամբ` Անգլիայի ֆուտբոլի ասոցիցիան որոշել է, որ նախքան սույն թվականի հոկտեմբերի 1-ը բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները պետք է պատվաստված լինեն։ Ընդ որում` նրանք պետք է մինչև վերոնշյալ օրն ստացած լինեն պատվաստանյութի երկու չափաբաժինն էլ։
Հաղորդվում է, որ եթե որևէ ակումբ հրաժարվի պատվաստվելուց, ապա նրան կարգելվի մասնակցել Պրեմիեր լիգային։
Բացի դրանից, հոկտեմբերի 1-ի դրությամբ պետք է պատվաստված լինեն նաև մարզադաշտերի ու ակումբների բոլոր աշխատակիցները, ինչպես մարզադաշտ հաճախող երկրպագուները։
հատկանշական է, որ եթե որևէ մեկը հոկտեմբերի 1-ի դրությամբ ստացած լինի պատվաստանյութի միայն առաջին չափաբաժինը, ապա նրան կտրվի երկու շավաթ ժամանակ, որպեսզի ստանա նաև երկրորդը։
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 13-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, ԱՊԼ, կորոնավիրուս