ԱՊԼ հնրապարակել է 2019/20 մրցաշրջանի լավագույնի գոլի կոչման հավակնորդներին🎥
Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հրապարակել է ավարտված մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին։
Այսպիսով, լավագույնի կոչմանը հավակնում են «Լեսթերի» եզրային կիսապաշտպան Հարվի Բարնսը («Սաութհեմպտոնի» դարպասը» խփած գոլի համար), «Սութհեմպտոնի» եզրային կիսապաշտպան Մուսա Ջենեպոն («Շեֆիլդ Յունայթեդի» դարպասը խփած գոլի համար), «Նյուաքսլից» Մեթյու Լոնգսթաֆը («ՄՅՈՒ»-ի դարպասը խփած գոլի համար), «Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնը («Բյորնլիի» դարպասը խփած գոլի համար), «Բրայթոնի» կիսապաշտպան Ալիռեզա Ջահանբախշը («Չելսիի» դարպասը խփած գոլի համար), «Բյրոնլիի» հարձակվող Մատեյ Վիդրան («Սաութհեմպտոնի դարպասը խփած գոլի համար), «ՄՅՈՒ»-ի ենթահարձակվող Բրունո Ֆերնանդեսը («Բրայթոնի» դարպասը խփած գոլի համար), ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով նոմինացված է երկու գոլով («Նյուքասլի» և «Նորվիչի» դարպասը խփած գոլերի համար):
Հավելենք, որ քվեարկել կարող են նաև երկրպագուները՝ այցելելով այստեղ։
# Ալիռեզա Ջահանբախշ, ԱՊԼ, Բյորնլի, Բրունո Ֆերնանդեշ, Լեսթեր, Կևին դե Բրոյնե, Հարվի Բարնս, Հին Մին Սոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մատեյ Վիդրա, Մեթյու Լոնգսթաֆ, Մուսա Ջենեպո, Նյուքասլ, Նորվիչ, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Սաութհեմփթոն, Տոտենհեմ