ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարը խոստանում է թեժ լինել․ Լիվերը ոչ մի հնարավորություն չտվեց Վուլվզին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Յուրգեն Կլոպի սաները որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին՝ ջախջախելով 4։0 հաշվով։ Մերսիսայդյան ակուբմի կազմում մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Ժորժինիո Վեյնալդումը, Ժոել Մատիպը, իսկ Նելսոն Սեմեդուն գրավեց սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 24 միավոր, շրջանցեց «Չելսիին» ու «Լեսթերին» (22 և 21 միավոր համապատասխանաբար), հավասարվեց «Տոտենհեմին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Ժոել Մատիպ, Ժորժինիո Վեյնալդում, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Նելսոն Սեմեդու, Վուլվերհեմփթոն, Տոտենհեմ