ԱՊԼ-ի ակումբների մեծ մասը համաձայն են Լիվերպուլին ժամանակից շուտ չեմպիոն հռչակել
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը համաձայն են «Լիվերպուլին» ժամանակից չեմպիոն հռչակելու գաղափարին։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 13-ին, հայտնի դարձավ Պրեմիեր լիգան կորոնավիրուսի զարգացման պատճառով մինչը ապրիլի 2-ը դադարեցվում է։
Այժմ կա հավանականություն, որ եթե համաճարակը չնահանջի երկրում, ապա առաջնությունը ժամանակից շուտ կավարտվի, և ԱՊԼ-ի գրեթե բոլոր ակումբները կողմ են, որ գավաթը հանձնվի «Լիվերպուլին», քանի որ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 25 միավոր, իսկ չեմպիոնությունն ամրագրելու համար անհրաժեշտ է ընդամենը 2 հաղթանակ, սակայն Պրեմիեր լիգայի կանոնադրության մեջ չկա որևէ կետ, որ եթե առաջնությունը ժամանակից շուտ ավարտվում է, ապա հաղթող պետք է դառնա տվյալ պահին առաջնությունը գլխավորող ակումբը։
Ըստ որոշ ակումբների՝ միայն «Տոտենհեմն» ու «Վեսթ Հեմն» են, որ դեմ են այդ գաղափարին և ցանկանում են, որպեսզի զրոյացվեն արդյունքները։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Վեսթ Հեմ, Տոտենհեմ