Աուգսբուրգն անակնկալ մատուցեց` հաղթելով Բավարիային🎥

Աուգսբուրգն անակնկալ մատուցեց` հաղթելով Բավարիային🎥

20/11/2021 - 01:22

Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Աուգսբուրգի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ մյունխենյան ակումբն անակնկալ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Աուգսբուրգի» կազմից աչքի ընկան Մադս Պեդերսենն ու Անդրե Հանը, իսկ մյունխենյան ակումբի միակ գոլն էլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո «Աուգսբուրգը» վաստակեց 12 միավոր և բարձրացավ 15-րդ հորիզոնական։

Յուլիան Նագելսմանի թիմը մնաց նախօրոք վաստակած 28 միավորով և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022