Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը ևս մեկ տարի կմնա ֆուտբոլում
Ճապոնական «Յոկոհամայի» հարձակվող Կազույոշի Միուրան 35-րդ մրցաշրջանն է անցկացնում բարձրագույն մակարդակով։ Միուրան մոլորակի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, ով 53 տարեկան է։
Խաղացողը մեկնարկելիք մրցաշրջանից առաջ ակումբի հետ կնքել է ևս մեկ տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է Kyodo news-ը։ «Յոկոհաման» մեկնարկելիք մրցաշրջանում հանդես է գալու Ճապոնիայի բարձրագույն լիգայում՝ «J-League»-ում։