Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողն՝ ըստ KPMG պլատֆորմի

Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողն՝ ըստ KPMG պլատֆորմի

14/12/2019 - 15:58

Football Benchmark ֆուտբոլային բիզնեսի վերլուծական ընկերության KPMG պլատֆորմը ներկայացրել է իր վարկածով ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։ Ըստ KPMG-ի՝ ներկա պահին ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբախեն է, ում արժեքը կազմում է 225 մլն եվրո։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն») – 225 միլիոն եվրո
2․ Նեյմար («Պարի Սեն Ժերմեն») – 185
3․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 180
4․ Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ») – 152
5․ Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 150
6․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 150
7․ Հարի Քեյն («Տոտենհեմ») – 140
8․ Սադիո Մանե («Լիվերպուլ») – 130
9․ Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 130
10․ Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 125

Ինչպես տեսնում եք՝ «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում։ Վերլուծական ընկերությունն առանձնացրել է ևս 5 խաղացող, որոնց գինը գերազանցում է 100 մլն եվրոն․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ», 116 մլն), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունյաթեդ», 115 մլն), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ, 114 մլն), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա», 106 մլն), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», 100 մլն)։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023