Անտոնիո Կոնտեի և Թոմաս Տուխելի միջև տեղի ունեցած բախումը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին»` «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, մրցեց «Տոտենհեմի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպման ընթացքում կրքերը հասել էին իրենց գագաթնակետին, ինչի հետևանքով երկու ակումբների մարզիչների` Անտոնիո Կոնտեի և Թոմաս Տուխելի միջև երկու անգամ բախում տեղի ունեցավ։
Դեպքերից մեկը գրանցվեց «Տոտենհեմի» առաջին գոլից հետո, իսկ մյուսն` արդեն հանդիպման վերջում` երկու մասնագետների միջև տեղի ունեցած ձեռքսեղմումից անմիջապես հետո։
Բարեբախտաբար, երկու ակումբների մյուս աշխատակիցների, մրցավարների ու ֆուտբոլիստների ջանքերով իրավիճակն երկու անգամ էլ արագ հարթվեց։
Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը թե՛ Կոնտեին և թե՛ Տուխելին պատժեց կարմիր քարտով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Էնթոնի Թեյլոր, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Տոտենհեմ