Անչելոտիի ու Արտետայի նորամուտը, Չելսին կրկին երերում է?
Անգլիական Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկել է Boxing day-ը, որի շրջանակում կայանում է 19-րդ տուրը։ Արդեն ավարտվել է 7 հանդիպում։
Տուրը մեկնարկեց Լոնդոնում։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հյուրերի կազմում հանդիպման 37-րդ րոպեին հաշիվը բացեց Ադամ Վեբսթերը։
Երկրորդ խաղակեսում Ժոզե Մոուրինոյի սաներն ակտիվացան՝ երկու անգամ գրավելով Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը։ 53-րդ րոպեին աչքի ընկավ «շնաձկների» գոլահար Հարի Քեյնը, իսկ 72-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց Դելե Ալիի դիպուկ հարվածը։
«Տոտենհեմն» այս հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Բրայթոնը» 20 միավորով 15-րդն է։
Միկել Արտետայի նորամուտի խաղում «Արսենալը» չկարողացավ հյուրընկալվելիս առավելության հասնել «Բորնմութի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։
Տատներերի կազմից աչքի ընկավ Դան Գոսլինգը, իսկ «զինագործների» կազմից՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
«Արսենալը» շարունակում է միավորներ կորցնել և հետ մնալ եվրագավաթային գոտուց։ Միկել Արտետայի սաները 24 միավորով զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը, «Բորնմութը» վաստակեց 20 միավոր՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։
Այսօր կայացավ ևս մեկ մարզչական դեբյուտ։ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Էվերտոնը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Բյորնլիի» նկատմամբ։ Հաղթական գնդակը 80-րդ րոպեին հեղինակեց Դոմենիկ Կալվերտ-Լյուինը։
«Էվերտոնը» արդեն 4 խաղ է պարտություն չի կրել և քի-քիչ հեռանում է վտանգավոր գոտուց և ներկա պահին 22 միավորով 13-րդ հորզիոնականում է, իսկ «Բյորնլին» մնաց 24 միավորով՝ զբաղեցնելով 12-րդ տեղը։
Ֆրենկ Լեմպարդի «Չելսին» շարունակում է երկակի տպավություն թողնել։ Սեփական հարկի տակ անցկացրած վերջին 5 հանդիպումներում «ազնվականները» կրեցին 3-րդ պարտությունը։
«Չելսին» այս անգամ սեփական հարկի տակ պարտվեց հետնապահների թվում ընթացող «Սաութհեմպտոնին»։ Հանս Հազնհյութլի սաները հաղթեցին 0։2 հաշվով, իսկ գոլերը գրանցվեցին Մայքլ Օբաֆեմիի և Նաթան Ռեդմոնդի անվան դիմաց։
«Չելսին» հերթական պարտությունից հետո մնաց 32 միավորով և զբաղեցնում 4-րդ հորիզոնականը՝ 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին» գերազանցելով ընդամենը 3 միավոր։ «Սաութհեմպտոնը» տանելով երկրորդ անընմդեջ հաղթանակը՝ որոշ չափով բարելավեց դիրքերը։ «Սրբերը» վաստակեցին 21 միավոր՝ բարձրանալով 14-րդ հորիզոնական։
19-րդ տուրի շրջանակում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Աստոն Վիլլա» 1։0 «Նորվիչ»
«Քրիստալ Փելես» 2։1 «Վեսթ Հեմ»
«Շեֆիլդ» 1։1 «Վոթֆորդ»
# ԱՊԼ