Անհավանական թրիլլեր Էլբասանում. Արարատ-Արմենիան 11-մետրանոցներով հաղթեց Էգնատիային` դուրս գալով ԿԼ որակավորման երկրորդ փուլ🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց ալբանական «Էգնատիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում կողները նույնպես չպարզեցին հաղթողին, որի ավարտից հետո լուսատախտակին վառվում էր 2:2 հաշիվը։
Վարդան Մինասյանի թիմի գոլերը խփեցին Վիլֆրիդ Էզան ու Ադրիանո Կաստանեյրան, իսկ ալբանական ակումբի կազմից աչքի ընկան Ֆերնանդո Մեդեյրոսը և Ռեդի Կասան։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 108-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ռաֆայել Դվամենան այս խաղում արդեն երրորդ անգամ առաջ մղեց «Էգնատիային»։
Թվում էր` «Արարատ-Արմենիան» խաղ վերադառնալու ուժ այլևս չի ունենա, սակայն երևանյան ակումբը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։
Նախ 110-րդ րոպեին աչքի ընկավ Տենտոն Ենեն, ապա 114-րդ րոպեին` Ջունիոր Բուենոն։
Սա էլ դեռ վերջը չէր, քանի որ «Էգնատիային» հաջողվեց փրկել խաղն ու այն տեղափոխել 11-մետրանոց հարվաշածար. 120+4-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Ռաֆայել Դվամենան։
Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 4:4, իսկ ընդհանուր դիմակայությունը` 5:5 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները։
Այպիսով, մեր ակումբը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որի շրջանակում կմրցի հունական «Արիսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am