Անհավանական Բավարիա․ Բավարիա 4։0 Բորուսիա?
Բունդելսիգայի 11-րդ տուրում տեղի ունեցավ հերթական Der Klassiker-ը։ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում «Բավարիան» մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ և ջախջախեց 4։0 հաշվով։
Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ դուբլի հեղինակ՝ հեղինակելով իր 16-րդ գնդակը առաջնությունում։ Լեհ հարձակվողն արդեն 11 անընդմեջ խաղում գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայի շրջանակներում։
Մեկ անգամ էլ աչքի ընկավ Սերժ Գնաբրին, իսկ Մատս Հումելսը գրավեց սեփական դարպասը։
Այո, ստացվում է այնպես, որ անկախ թիմերի մարզավիճակներից, «Բավարիան» հերթական մրցաշրջանն անընդմեջ, «Ալյանց Արենայում» ջախջախում է «մեղուներին»։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 21 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Բորուսիան» 19 միավորով 5-րդ հորիզոնականում է։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Ռոբերտ-Լևանդովսկի