Անհայտ անձինք Մալմյոյում տապալել են Զլատանի արձանը (լուսանկար)

Անհայտ անձինք Մալմյոյում տապալել են Զլատանի արձանը (լուսանկար)

05/01/2020 - 13:13

Անհայտ անձինք կրկին հարձակվել են շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչ արձանի վրա։ Այս անգամ վանդալները Մալմյոյում արձանը տապալել են պատվանդանից։

Վանդալները արձանը ոտքերի մասից սղոցել են, ինչի արդյունքում այն կողքի վրա ընկել է ցանկապատի վրա։ Հասարակական կարգի խախտողները նաև արձանի գլխամասում սվիտեր են հագցրել, որի վրա գրված է եղել «Շվեդիա» գրությունը, իսկ ասֆալտի վրա գրել են «հեռացնել՛»։

Ավելի վաղը արձանը ևս մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումների հետևում կանգնած են «Մալմյո» ֆուտբոլային ակումբի երկրպագուները, ովքեր դժգոհ են, որ Իբրահիմովիչը դարձել է «Համարբյու» համասեփականատեր։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023