Անծանոթը բնական կարիքները հոգացել է նախկին ֆուտբոլիստի տան մոտ, որպեսզի խնայի զուգարանի թուղթ
«Սթոք Սիթիի» և Իռլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ջոնաթան Վոլթերսը պատմել է, թե ինչպես է մի անծանոթի բռնացրել իր տան մոտ բնական կարիքները հոգալիս։
«Ես կնոջս և շանս հետ զբոսնում էի մեր տան մոտ և տեսա, թե ինչպես է մի անծանոթ վարտիքն իջեցրել և իր բնական կարիքներն է հոգում ջրափոսի մեջ։ Նա մեզ համար «նվեր» էր թողել։ Տեսնելով մեզ՝ նա անմիջապես սկսել փախչել։ Նա թաքնվեց շրջադարձի վրա և սկսեց վազել դեպի մոտակա թփուտները։ Ես ցատկեցի ցանկապատի վրայով և սկսեցի հետապնդել։ Վազքի ընթացքում հասկացա, որ այդ տղան լավ վազորդ է, սակայն նա թերագնահատել էր իմ հնարավորությունները։
Ես բռնեցի նրան՝ պահանջելով վերադառնալ և մաքրել իր հետևից։ Անծանոթը սկսեց գանգատվել զուգարանի թղթի և պլաստիկ փաթեթի բացակայությունից, իսկ ես նրան առաջարկեցի, որպեսզի հանի իր հագի կարմիր շապիկը և մաքրի դրանով։
Մենք վերադարձանք «դեպքի» վայր։ «Հանցագործը» իմ հարևանուհի Լինից վերցրեց պլաստիկ փաթեթ և սկսեց մաքրել իր հետքերը։
Այն, թե ինչի են պատրաստ մարդիկ միայն թե չօգտագործեն զուգարանի թուղթ, դուրս է իմ երևակայությունից և գիտակցությունից։ Առողջ եղե՛ք, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը և մի կեղտոտե՛ք այլոց տարածքը»,- պատմել է Վոլթերսը Twitter-ի իր էջում։
# Ջոնաթան Վոլթերս, Սթոք Սիթի