Անդրեա Պիռլոն հանդես կգա իսպանական մեդիա լիգայում
Իտալական ֆուտբոլի լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն հանդես կգա իսպանական Մեդիա լիգայում` «Քինգս լիգա» կոչվող մրցաշարում և հանդես կգա «Խիխանտես» ակումբի կազմում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ իսպանական Մեդիա լիգայի ակումբները պրոֆեսիոնալ պայմանագրեր չեն կնքում իրենց կազմում հանդես եկող ֆուտբոլիստների հետ:
Մեդիա լիգայի նախորդ խաղարկությունում տարբեր ակումբներում հանդես են եկել այնպիսի անվանի նախկին ու ներկա ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոնալդինոն, Իկեր Կասիլիասը, Սերխիո Ագուերոն, Չիչարիտոն և այլք:
Հավելենք, որ Անդրեա Պիռլոն առավել հայտնի է «Միլանի» (2001-2011 թթ., 401 հանդիպում, 41 գոլ և 70 գոլային փոխանցում), «Յուվենտուսի» (2011-15 թթ., 164 հանդիպում, 19 գոլ և 38 գոլային փոխանցում), ինչպես նաև Իտալիայի հավաքականի (2002-15 թթ., 116 հանդիպում, 13 գոլ և 25 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով:
Որպես մարզիչ՝ Պիռլոն աշխատել է «Յուվենտուսի» և թուրքական «Կարագյումրուկի» ղեկին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Պիռլո, Խիխանտես, Մեդիա լիգա