Անգլիան ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱԱ-2026-ի մասնակիցներից երկուսի հետ 📸
Անգլիան ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱԱ-2026-ի մասնակիցներից երկուսի հետ 📸
10/12/2025 - 15:56

Անգլիայի ազգային հավաքականը 2026թ. մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։

ԱԱ-2026-ի նախապատրաստական շրջանում «երեք առյուծները» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մարտի 27-ին կհանդիպեն Ուրուգվայի, իսկ մարտի 31-ին` Ճապոնիայի հավաքականին։

Առաջին խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:45-ին, իսկ երկրորդը` 22:45-ին։

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անգլիացիները հունիսին ԱՄՆ-ում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնեն, որի մրցակիցները կհրապարակվեն ավելի ուշ։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Մունդիալում կլինի L խմբում և կմրցի Խորվաթիայի, Գանայի ու Պանամայի հավաքականների դեմ։

Ճապոնիան և Ուրուգվայը նույնպես կմասնակցեն քառամյակի գլխավոր մրցաշարին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025