Անգլիան դրամարիկ հաղթանակով ընդհատեց Իսպանիայի անպարտաելության անհավանական շարքը 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը Մադրիդում հյուրընկալվելիս 3:2 հաշվով դրամարիկ հաղթանակ տարավ Իսպանիայի թիմի նկատմամբ։
«Երեք առյուծներին» առաջին խաղակեսի վերջնամասում` 45-րդ րոպեին, 11-մետրանոցից առաջ մղեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը։
53-րդ ու 57-րդ րոպեներին անգլիացիների առավելությունը շոշափելի դարձրին պաշտպաններ Էզրի Կոնսան ու Բեն Ուայթը։
Թվում էր, թե Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հեշտ հաղթանակ կտանի, բայց 63-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը վերջին հույսի խախտում թույլ տվեց, իսկ մրցավար Կլեման Տյուրպենը 11-մետրանոց նշանակեց իսպանացիների օգտին. նշակետից աչքի ընկավ Միկել Օյարսաբալը։
Քանակական առավելություն ունեցող «Ֆուրիա ռոխան» 75-րդ րոպեին Նիկո Վիլյամսի ջանքերով ևս մեկ գոլ հետ բերեց։
Խաղավերջում աշխարհի գործող չեմպիոնը մեծ ճնշում էր գործադրում, բայց չկարողացավ խուսափել պարտությունից։
Հանդիպման հերոսներից էր նաև Անգլիայի դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը` կատարելով 6 սեյվ։
Այս խաղով ընդհատվեց Իսպանիայի` 43 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։ Դա հավաքականների մակարդակով համաշխարհային ռեկորդ է։
Իսպանացիները նախորդ անգամ պարտվել էին 2024թ. մարտի 23-ին` ընկերական խաղում 0:1 հաշվով զիջելով Կոլումբիայի հավաքականին։
Հատկանշական է, որ Անգլիայի ու Իսպանիայի միջև կայացած առաջին խաղում էլ «Ֆուրիա ռոխան» էր Լոնդոնում հաղթել նույն` 3:2 հաշվով։
Երրորդ խմբի 6-րդ տուրի մյուս խաղում Խորվաթիան 2:1 հաշվով պարտության է մատնել Չեխիային։
Խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Անգլիա – 15 միավոր
- Իսպանիա – 15
- Խորվաթիա – 6
- Չեխիա – 0
Անգլիան ու Իսպանիան դուրս եկան Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Խորվաթիան տեղը պահեց A լիգայում, իսկ Չեխիան դուրս մնաց ուժեղագույնների խմբից ու մրցաշարի հաջորդ խաղարկությունում կխաղա B դիվիզիոնում։
Իսպանիա – Անգլիա հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Անգլիայի հավաքական, Բեն Վայթ, Էզրի Կոնսա, Էլիոթ Անդերսոն, Թոմաս ՏՈւխել, Իսպանիայի հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե, Հարի Քեյն, Միկել Օյարսաբալ, Նիկո Վիլիամս