Անգլիայում գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլը 🎥

Անգլիայում գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլը 🎥

20/02/2024 - 15:21

Անգլիայի Հարավային կոմսությունների արևելյան ֆուտբոլային լիգայում, որը նշանակությամբ երկրի 9-10-րդ դիվիզիոնն է, գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլը։

«Քրոյդոն» ակումբի հարձակվող Ռայան Հոլը հանդիպումներից մեկի ժամանակ մրցակցի դարպասը գրավել է 2,31-րդ վայրկյանին` գոլի հեղինակ դառնալով դաշտի կենտրոնից։

Բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում` BBC-ն Sky Sports-ը, Goal-ը, The Sun-ը, Daily Mail-ը վստահ են, որ սա ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլն է։

Այժմ Անգլիայում բոլորն սպասում են, որպեսզի այս դարպասի գրավումը պաշտոնապես ներառվի Գինեսի ռեկորդների գրքում։

Նշենք, որ Ռայան Հոլը ժամանակին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Լիդսը», «Շեֆիլդ Յունայթեդն» ու «Քրիսթալ Փելասը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023