Անգլիայի ֆիասկոն. «Երեք առյուծները» սեփական  մարզադաշտում պարտվեցին Իսլանդիային 🎥

Անգլիայի ֆիասկոն. «Երեք առյուծները» սեփական մարզադաշտում պարտվեցին Իսլանդիային 🎥

08/06/2024 - 00:53

Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց և Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իսլանդիայի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

«Վիկինգների» միակ ու հաղթական գոլը 12-րդ րոպեին խփեց Յոն Դագուր Տորստեյնսոնը։

Անգլիացիները հաջորդ խաղը կանցկացնեն արդեն Եվրոպայի առաջնության շրջանակում և հունիսի 16-ին կմրցեն Սերբիանի դեմ։

Իսլանանդիան հունիսի 10-ին ընկերական խաղում հանդիպելու է Նիդերլանդների թիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023