Անգլիայի հավաքականի հայտացուցակում երեք փոփոխություն է տեղի ունեցել
Օրեր առաջ Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։
«Երեք առյուծների» նախնական հայտացուցակում ընդգրկված էին նաև
«Երեք առյուծների» նախնական հայտացուցակում ընդգրկվել էին նաև Լյուիս Դանքը («Բրայթոն»), Ջեյմս Մեդիսոնը («Տոտենհեմ») և Կալում Վիլսոնը («Նյուքասլ»), սակայն նրանք վնասվածքների պատճառով չեն միացել հավաքականին։
Այդ ֆուտբոլիստների փոխարեն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է Էզրի Կոնսային («Աստոն Վիլլա»), Ռիկո Լյուիսին («Մանչեսթեր Սիթի») և Քոուլ Պալմերին («Չելսի»)։
Նշենք, որ բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ առաջին անգամ են հրավիրվել Անգլիայի հավաքական։
Հավելենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցի Մալթայի, իսկ նոյեմբերի 20-ին` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Գարեթ Սաութգեյթ, Էզրի Կոնսա, Լյուիս Դանկ, Կալում Ռոբինսոն, Ջեյմս Մեդիսոն, Ռիկո Լյուիս, Քոուլ Պալմեր