Անգլիայի գավաթ. 3-րդ լիգայի ակումբը սենսացիոն հաղթանակով քառորդ եզրափակիչում է 🎥
Անգլիայի գավաթ. 3-րդ լիգայի ակումբը սենսացիոն հաղթանակով քառորդ եզրափակիչում է 🎥
08/03/2026 - 19:55

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Փորթ Վեյլը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սանդեռլենդին»։

Հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին խփեց նորզելանդացի հարձակվող Բեն Ուեյնը։

Հանդիպման հերոսներից էր նաև տանտերերի դարպասապահ Ջո Գաուչին` կատարելով 6 սեյվ։

«Փորթ Վեյլը» 1953/54 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Սթոք օն Տրենտ քաղաքը ներկայացնող ակումբն այդ ժամանակ հասել էր մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026