Անգլիայի գավաթ. «Չելսին» ֆանտաստիկ պայքարում հաղթեց «Ռեքսհեմին»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 4:2 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռեքսհեմին»։
Տանտերերը 18-րդ րոպեին Սեմ Սմիթի ջանքերով բացեցին հաշիվը։
Նախքան ընդմիջում` 40-րդ րոպեին, լոնդոնյան ակումբը հավասարեցրեց հաշիվը. ինքնագոլ գրանցեց մրցակցի դարպասապահ Արթուր Օկոնկվոն։
78-րդ րոպեին Կալամ Դոյլը նորից առաջ մղեց Ֆիլ Պարկինսոնի գլխավորած թիմին, սակայն 82-ին Ջոշ Աչեամպոնգը լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։
90+3-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով. կոպտագույն խախտման համար դաշտի հեռացվեց Ջոշ Դոբսոնը։
Քանակական առավելություն ստացած «Չելսին» լրացուցիչ ժամանակում կոտրեց մրցակցի դիմադրությունը` խփելով երկու անպատասխան գոլ։
Նախ` 96-րդ րոպեին այս խաղում առաջին անգամ Լիամ Ռոսենյորի գլխավորած թիմին առաջ մղեց Ալեխանդրո Գառնաչոն, ապա` 120+5-ին հանդիպման վերջակետը դրեց Ժոաո Պեդրոն։
Հատկանշական է, որ «Ռեքսհեմը» նույնիսկ 10 ֆուտբոլիստով 114-րդ րոպեին խփեց պատասխան գոլը, բայց խաղից դուրս իրավիճակի պատճառով Լյուիս Բրանտի դարպասի գրավումը չեղարկվեց։
Այսպսիով, լոնդոնյան գրանդը ֆանտաստիկ ու շատ բարդ պայքարում դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ «Ռեքսհեմի» սեփականատերերը հոլիվուդյան աստղեր, աշխարհահռչակ դերասաններ Ռայան Ռեյնոլդսն ու Ռոբ Մաքելհենին են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml