Անգլիայի գավաթ. «Նոթինգեմ Ֆորսթը» մեծ դժվարությամբ է հաղթահարել երրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի արգելքը 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նոթինգեմ Ֆորեսթը» հյուրընկալվելիս մրցեց երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Էքզեթեր Սիթիի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ջոշ Մադջենիսն առաջ մղեց «Էքզեթերին», սակայն, նախքան ընդմիջում, «անտառապահները» ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկան համապատասխանաբար Ռամոն Սոսան ու Թոնի Ավոնիյին։
50-րդ րոպեին Մադջենիսը դուբլ գրանցեց ու խփեց տանտերերի պատասխան գոլը։
87-րդ րոպեին «Էքզեթերը» մնաց 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց պաշտպամ Էդ Թերնսը։
«Ֆորեսթն», ունենալով խաղային ու տարածքային լուրջ առավելություն, չկարողացավ ո՛չ հիմնական, ո՛չ էլ լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզել։
Հանդիպման հերոսը տանտերերի 20-ամյա դարպասապահ Ջո Վիթուորթն էր, որը 9 սեյվ կատարեց։
Կողմերը հաղթողին պարզեցին հետխաղյա 11-մետրանոցներով. հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցեն «Իպսվիչ Թաունի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից