Անգլիայի գավաթ. Յունայթեդը հաղթեց Աստոն Վիլլային` դուրս գալով 1/16 եզրափակիչ🎥

Անգլիայի գավաթ. Յունայթեդը հաղթեց Աստոն Վիլլային` դուրս գալով 1/16 եզրափակիչ🎥

11/01/2022 - 10:50

Անգլիայի գավաթի շրջանակում կայացավ 1/32 եզրափակիչի վերջին հանդիպումը. «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 8-րդ րոպեին. «կարմիր սատանաներին» առաջ մղեց Սքոթ Մաքթոմինայը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու կողմերմ էլ բավական ակտիվ ֆուտբոլ էին ցուցադրում և մի քանի անգամ կարող էին փոխել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի լուսատախտակին վառվող հաշիվը, սակայն այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։

Հանդիպման հերոսը, միանշանակ, երկու ակումբների դարպասապահներն էին, ովքեր միասին վերցրած 12 սեյվ կատարեցին, որոնցից 8-ը` Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլլա)։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային» և պայքարը կշարունակի Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում, որի շրջանակում փետրվարի 5-ին կմրցի Չեմիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» դեմ։

Մրցաշարի 1/16 եզրափակիչի մյուս բոլոր զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022